Հայաստանում Իրանի դեսպանատունը Twitter-ում գրառում է կատարել՝ շեշտելով, որ Կապույտ մզկիթը իրանական արվեստի խորհրդանիշ է, որը վերջին 3 տասնամյակում դարձել է Հայաստանում բնակվող մահմեդականների աղոթքի եւ ժողովների վայր և զբոսավայր:
Դեսպանության արձագանքն իրանական ճարտարապետության գոհար Երևանի Կապույտ մզկիթի վերաբերյալ Բաքվի բռնապետի վարչախմբի ներկայացուցչի սոցցանցային բարբաջանքներին հուժկու է․
Գրառման մեջ նշվում է․ «Իրանական արվեստի խորհրդանիշ Կապույտ մզկիթը վերջին 3 տասնամյակների ընթացքում կրկին ակտիվացել է՝ որպես Հայաստանում բնակվող մահմեդականների աղոթքի, ժողովների վայր և զբոսաշրջային գրավչություն։ Մեծ ուրախություն է, որ պահպանվել է նրա դարավոր պարսկական էպիգրաֆիան։ Ո՞վ կարող է կարդալ դրանք»,-ասված է անգլերենով արված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի պարսկական մզկիթ ու հույս հայտնել, որ դրա «իրական տերերը` ադրբեջանցիները, շուտով կկարողանան աղոթք կատարել այստեղ»․
«Մենք Կապույտ մզկիթում էինք: Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երեւանում։ Չնայած այն հանգամանքին, որ նրա պատերին կան այլ պետության մասին գրություններ, սակայն նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»,- գրել է ադրբեջանցի պատգամավորներից Թաիր Մարքիշիլին։
Armlife.am