Search
Close this search box.

Ռուսաստանը պատրաստվում է լայնածավալ ներխուժում սկսել առաջիկա 48 ժամվա ընթացքում.ԱՄՆ-ի զգուշացումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ռուսաստանը պատրաստվում է լայնածավալ ներխուժում սկսել առաջիկա 48 ժամվա ընթացքում։

Այս մասին գրում է Newsweek-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության ներկայացուցիչներին։

Պենտագոնի գնահատմամբ, ներխուժումը կարող է ուղեկցվել օդային հարվածներով, թեւավոր հրթիռներով և ցամաքային գործողությամբ: Հատկանշական է, որ ռուսների հարձակումը կարող է իրականացվել Դոնբասից, այլև նաև Բելառուսից՝ Կիևի ուղղությամբ։

Please enter a valid URL