Այսօր՝ փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալաքյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ, 29–ամյա Ռազմիկ Դավթյանի նկատմամբ, ով մեղադրվում է ոչ սթափ վիճակում BMW X5-ով Կոտայքի մարզում ընտանիքի 5 անդամների մահվան ելքով ավտովթարի մեջ:
Դատավոր Արմեն Վարոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ռ. Դավթյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դատարանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի կարգադրությամբ վերցվել է ուժեղացված հսկողության տակ, քանի որ կային տեղեկություններ որ հնարավոր է, մահացածների հարազատները գային դատարան: