Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ. ձերբակալություններ Ղրիմում

ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է կադրեր, որոնք ցույց են տալիս Ղրիմի եկեղեցում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվողների ձերբակալությունը։

Տեսանյութում ուժայինները մտնում են կասկածյալների բնակարան և խուզարկում են իրերը, որոնց թվում կան ծայրահեղական կազմակերպության խորհրդանիշներ։ Կադրերում երևում են նաև կենդանիների գանգերով նկուղ, որտեղ հայտնաբերվել են պայթուցիկ սարք պատրաստելու բաղադրիչներ։

Չորեքշաբթի օրը ԱԴԾ-ն ձերբակալել էր վեց ռուսաստանցիների, ովքեր ծրագրել էին ինքնաշեն պայթուցիկներ պայթեցնել Ղրիմի տաճարում «բնակչությանը վախեցնելու համար»։ Հաղորդվում է, որ ձերբակալվածները եղել են «Աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) կողմնակիցները։

Իրավապահները նաև պայթուցիկ պատրաստելու ինստրուկցիաներ են գտել և նամակագրություն, որում քննարկվել է ծրագրված ահաբեկչությունը:

Please enter a valid URL