Search
Close this search box.

Պուտինը սխալէ թույլ տվել, աքացի կտանք ․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը սպառնում է

Լոնդոնը միշտ պատրաստ է կրկնել 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմի իրադարձությունները և «աքացի տալ» Ռուսաստանին, ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։

Ուոլեսն այս մասին հայտարարել է Վեսթմինսթերում զինվորականների հետ զրույցի ժամանակ։ Մասնավորապես, նա համեմատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն Ուկրաինայում և կայսր Նիկոլայ Առաջինի քայլերը Ղրիմի պատերազմում։

«Շոտլանդական գվարդիան 1853 թվականին Ղրիմում աքացի տվեց ցար Նիկոլայ I-ին: Մենք միշտ կարող ենք դա կրկնել»,- ասել է Ուոլեսը: Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահը իբր թույլ է տվել նույն սխալը, ինչ կայսր Նիկոլայ I-ը, քանի որ առճակատման է գնացել Արևմուտքի հետ «առանց ընկերների և դաշնակիցների»:

Please enter a valid URL