Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին ժամը 10:05-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։
Իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել:
Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ- ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել: