Search
Close this search box.

Ինչ գործողություններ պետք է իրականացնեն Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հայտնում է՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով մուտք գործելիս ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում պետք է կատարեն հետևյալ գործողությունները`

Քայլ 1. Անցնել բուժզննում ( մի քանի այց. նախ այդ ընթացակարգերը անցնելու, ապա բժշկական փաստաթղթերը ստանալու համար): Այս ընթակարգերը անհրաժեշտ է անցնել դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։
Քայլ 2. Գրանցվել ըստ գտնվելու/բնակության վայրի («գրանցում»регистрация): Սա անհրաժեշտ է դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։
Քայլ 3. ՌԴ ՆԳՆ լիազոր մարմիններին ներկայացնել բժշկական փաստաթղթերը եւ անցնել դակտիլոսկոպիկ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը ( հաշվի առեք, որ կլինեն մի քանի այց): Ընթացակարգը տևում է 1-2 օր։

Նույն գործողությունները/քայլերը պետք է կատարեն Հայաստանի քաղաքացիները, ովքեր մուտք են գործել Ռուսաստան ցանկացած այլ նպատակով, բացառությամբ «աշխատանքից»։ Այդ քայլերը ՀՀ քաղաքացիերը պետք է կատարեն մուտքի օրվանից 90 օրացույցային օրվա ընթացքում, եթե մտադիր են երկրում մնալ ավելի քան 90 օրացույցային օր:

Please enter a valid URL