Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել երկրի ողջ տարածում հայտարարել արտակարգ դրություն։ Արտակարգ դրությունը կտեւի 30 օր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ Բացառություն կկազմեն Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը։
Որոշումը պետք է հաստատի Գերագույն Ռադան։ Արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել մինչեւ 60 օր։
Միաժամանակ նաեւ, ըստ իրավիճակի, արտակարգ դրության ընթացքում սահմանված միջոցառումները կարող են խստացվել կամ մեղմացվել։