Ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի պարսկական մզկիթ ու հույս հայտնել, որ դրա «իրական տերերը` ադրբեջանցիները, շուտով կկարողանան աղոթք կատարել այստեղ»
Երևանում գտնվող երկու ադրբեջանցի պատգամավորները, որոնց պաշտպան կարմիրբերետավորները գիշերը դաժանորեն ծեծել էին հայ երիտասարդների, այցելել են Երևանի պարսկական Կապույտ մզկիթ:
«Մենք Կապույտ մզկիթում էինք: Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երեւանում։ Չնայած այն հանգամանքին, որ նրա պատերին կան այլ պետության մասին գրություններ, սակայն նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»,- գրել է ադրբեջանցի պատգամավորներից Թաիր Մարքիշիլին։