Search
Close this search box.

Կտուգանվի՞ Երևանում ադրբեջանցիներին չընդունած ռեստորանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկություններ չունի այն մասին, թե որտեղ են ճաշել Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորները։ Այս մասին նա հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Տեղեկություններ չունեմ, չգիտեմ, կարծիք չեմ հայտնի»,-ասաց նա։

Նախարարը հրաժարվեց կարծիք հայտնել այն հարցի վերաբերյալ, որ ռեստորաններից մեկը հրաժարվել է ընդունել ադրբեջանցի պատգամավորներին՝ նշելով, որ նախ պետք է ճշտի այդ տեղեկությունը, հասկանա, թե ինչ նրբություններ կան։

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ տուգանվի ռեստորանը, որը հրաժարվել է ընդունել ադրբեջանցի պատգամավորներին, նախարարն ասաց, թե չի կարծում։

Please enter a valid URL