Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի՞նչ կլինի, երբ Converse Bank-ում գրավադրված գույք և, հետևաբար պարտավորություն ունեցող անձը մահանա:
Փորձեմ նկարագրել իրավիճակը:
Անձի մահանալուց անմիջապես հետո, բանկի աշխատակից և գրավադրված գույքի դե-ֆակտո տնօրինող, ենթադրենք՝ Ալիկը (օպերատիվ տվյալներով՝ Ալեքսանդրը) պարբերաբար (օպերատիվ տվյալներով՝ շաբաթը մեկ անգամ) զանգահարելու է մահացածի ազգականներին և գումար է պահանջելու: Ընդ որում, վերջինիս՝ գումար պահանջելու վճռականությունն ուղիղ համեմատական է մոտակա համապետական տոնի ժողովրդականությանը: Ինչքան ժողովրդական է տոնը, այդքան վճռական է բանկի Ալիկը: Դե, արդեն պարզ է, որ վերջինիս վճռականության գագաթնակետն ամանորյա տոների նախօրեին է:
Ալիկի «բեսպրեդելը» կարող է անվերջ տևել: Այն ավարտվում է, երբ վերջինիս գործունեությանը խառնվում է բանկի ղեկավարության ադեկվատ սեգմենտը և նրան բացատրում է իրավաչափության այբուբենը:
Անցնենք առաջ: Երբ մահացածի ժառանգության գործով զբաղվող նոտարը՝ ժառանգության ծավալի և չափի հարցմամբ դիմում է բանկին, վերջինիս ալիկներից մեկը բանկի անունից նոտարին հայտնում է մահացածի պարտավորության ծավալը և չափը, հաշվի առնելով մահից հետո հաշվարկված տոկոսներն ու տույժերը: Այսինքն, ըստ բանկի, անձը նույնիսկ մահանալուց հետո պարտավոր է բանկին տոկոսներ և տույժեր վճարել:
Փաստորեն, եթե Կոնվերսբանկի հետ գործարքներ եք իրականացնում, ապա հանկարծ չմահանաք: Հակառակ դեպքում, առանց դագաղի մնալու ռիսկ կա: