Search
Close this search box.

Խուճապ է տարածվում, իբր Քաշաթաղի միջանցքում ռուս խաղաղապահների փոխարեն ադրբեջանցիներ են կանգնելու

Սոցիալական մեդիահարթակներում կրկին խուճապ է տարածվում, թե իբր 2022-ի ամառվանից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ռուս խաղաղապահների փոխարեն ադրբեջանցիներ են կանգնելու։

Այդ լուրը արագորեն տարածվում է հայկական հանրության մեջ, և առանց ստուգելու դրա իսկությունը, մարդիկ ընդունում են որպես փաստ ու սկսում ողբ ու լացը։
Իրականում ոչ մի նման բան չկա։ Ոչ մի ճանապարհ այս պահին չի կառուցվում, որը շրջանցելու է Քաշաթաղի միջանցքը, իսկ այդ հատվածում կանգնած ռուս խաղաղապահները գոնե առաջիկա 3 տարիներին իրենց տեղը ոչ ոքի չեն զիջելու։ Դրանից հետո եթե զիջեն էլ, ապա միայն հայկական բանակին։ Հասկանում եք, ինչ եմ ասում։

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL