Search
Close this search box.

Պաշտոնական Բաքուն սվիններով է ընդունել ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը

Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրույթը։ «Ադրբեջանի ԱԳՆ֊ն մեկնաբանել է «Թուրքմենչայի պայմանագրի» մասին խեղաթյուրված տեղեկությունը ՌԴ ԱԳՆ֊ի էջում։ Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Թուրքմենչայի պայմանագրի» վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկատվության հրապարակումը զարմանք և ափսոսանք է առաջացնում»,֊գրում է ադրբեջանական մամուլը։

Ադրբեջանի իշխանություններին հատկապես զայրացրել է այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ «Թուրքմենչայի պայմանագրի» 194-ամյակի կապացությամբ տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ այդ պայմանագրով Ռուսաստանին են անցել Երևանի և Նախիջևանի խանությունները՝ Արևելյան Հայաստանը։

«Զարմանալի և ցավալի է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության սոցիալական ցանցի պաշտոնական էջում 1828 թվականի «Թուրքմենչայի պայմանագրի» մասին տեղեկատվությունը հրապարակվել է Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման օրը՝ փետրվարի 22-ին»,֊ասվում է հրապարակման մեջ:

««Արևելյան Հայաստան» արտահայտությունը որևէ կերպ նշված չէ վերոնշյալ պայմանագրի տեքստում և, իհարկե, այդ փաստը քաջ հայտնի է ՌԴ ԱԳՆ պատմական փաստաթղթերի վարչությանը։ Մենք անհրաժեշտ ենք համարում վերացնել սխալմունքը և ակնկալում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում նշված տեղեկատվության համապատասխան ուղղում»,֊ասվում է հրապարակման մեջ։

7STOPPED

Please enter a valid URL