Հայաստանում փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 946 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 417456 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2875218 վերջին մեկ օրում` 1759 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11780 պացիենտ: Մեկ օրում նվազել է 628-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 395700 անձ` վերջին մեկ օրում 1545 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 8378 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1598 է: