«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը գնել է 12 մարդատար ավտոմեքենա:
Պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ «Մեգնա» ընկերության հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմը մեկ ավտոմեքենան գնել է 5 մլն 800 հազար դրամով կամ 12 հազար դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետք է ավտոմեքենաները մատակարարի մինչեւ այս տարվա ապրիլի 30-ը:
Ի դեպ, մարդատար, ամենագնաց ավտոմեքենաները՝ Lada Niva Legend, կոմպլեկտավորումը-Classic արտադրության տարեթիվը՝ 2022 թվական, առավելագույն վազքը՝ 500 կմ, ավտոմեքենան նոր է եւ չօգտագործված, իսկ գույնը` սպիտակ: Պայմանագրում նշված չէ, թե ինչ նպատակով եւ առաջնահերթությամբ են գնվել, ինչու հիմա, եւ որ ամենակարեւորն է՝ որ կառույցի համար են գնվել ավտոմեքենաները: