Search
Close this search box.

Բաքվում լրագրող է սպանվել

Այսօր օրվա երկրորդ կեսին Բաքվում դանակահարվել է 24-ամյա լրագրող Ավազ Շիխմամեդովը, այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ ադրբեջանական իրավապահները հատուկ հայտարարությամբ պնդում են, որ սպանությունն իրականացրել է լրագրողի զարմիկը։ «Թուրանը», վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը, փոխանցում է, որ հարձակումն իրականացրած անձը խոստովանել է մեղքը։

Լրատվամիջոցը նշում է, որ Շիխմամեդովը համագործակցել է մի շարք ԶԼՄ-ների հետ, ակտիվ մասնակցում էր լրագրողների պաշտպանության հարցերով բողոքի ակցիաներին։

Please enter a valid URL