Պետք է վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները։
Նա նաև հայտարարել է, որ հանդիպման ընթացքում հաջողվել է լիարժեքորեն ձեռքբերել պայմանավորվածություններ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի շուրջ։
Նշենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 4 ժամից քիչ ավելի տևած բանակցությունների արդյունքում ստորագրվել է դաշնակցային փոխգործակցության հռչակագիր։ Այն բաղկացած է ավելի քան 40 կետերից, որոնց ներառում են փոխգործակցություն տարբեր ոլորտներում։