Search
Close this search box.

Ադրբեջանցի պատգամավորները «փակվել» են հյուրանոցում` մերժելով Մարիա Կարապետյանին

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորների այցից: Ինչպես հայտնի է, նրանք երեկվանից Հայաստանում են՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Հայաստան ժամանած Ադրբեջանի պատգամավորները հրաժարվել են մասնակցել այսօր նախատեսված ընթրիքին, որ պետք է տրվեր պատվիրակության անդամների պատվին:

Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ եւ՛ երեկ, եւ՛ այսօր պատվիրակության անդամների պատվին ընթրիքը տրվել է պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի անունից եւ վերջինս հատուկ հրավիրել է նաեւ ադրբեջանցի երկու պատգամավորներին: Սակայն վերջիններս եւ՛ երեկ, եւ՛ այսօր հրաժարվել են մասնակցել ընթրիքին:

Ստացվում է՝ Մարիա Կարապետյանը չի կարողացել նրանց համոզել, որ իր կազմակերպած ընթրիքը չմերժեն: Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով, ադրբեջանական պատվիրակության անդամ-պատգամավորները փակվել են հյուրանոցում եւ սնվում են հենց այնտեղ:

Please enter a valid URL