իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բաքվի բռնապետի խորհրդարանի՝ Երևան ժամանած ներկայացուցիչն այնքան համարձակություն ունի, որ «Արցախը Ադրբեջան է!» ետնանկարով իր թվիթերյան օգտահաշվի միջոցով մեր մայրաքաղաքից ողջույններ է հղում աշխարհի ադրբեջանցիներին և շնորհավորում նրանց «Ջրի չորեքշաբթին»։
Մեկնաբանություններում «խրախճանք» է՝ «Երևանն Ադրբեջան է», «վստահ եմ՝ որոշ ժամանակ անց վերադառնալու ենք մեր հայրենիք Երևան» և այլ զառանցանքների տեսքով։
Ծանոթագրություն՝ «Ջրի չորեքշաբթին» Ադրբեջանում կովկասյան պարսիկներից (թաթերից) յուրացված նախանովրուզյան տոներից է, որը նվիրված է բնության չորս տարերքներից ջրին։