1983թ. շահագործման հանձնած Մարզահամերգային համալիրը ի սկզբանե նախատեսված էր այդ տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար։ Սակայն այն այդ տարի անցկացվեց Մոսկվայում։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան,որը անցկացման պետություն ընտրել էր ԽՍՀՄ-ը,տեղի տվեց թուրքական ֆեդերացիայի բողոքին։
Հիմնական պատճառաբանությունը նրանց կողմից արտահայտած մտահոգությունն էր,թե իրենց հավաքականի հանդեպ Հայաստանում կարող են ահաբեկչություն իրականացնել,ինչպես դա տեղի ունեցավ ծանրամարտի Իսրայելի հավաքականի հետ 1972թ. Մյունխենում։
Մինչ 1988թ. հաճախակի երևանյան համերգներ էին կազմակերպվում անդրկովկասյան հանրապետությունների ժողովրդական արտիստուհի Զեյնաբ Խանլարովայի ղեկավարած երաժշտական համույթի մասնակցությամբ։Դրանք մեծամասամբ անց էին կացվում Հանրապետական ստադիոնում։Համույթի ադմինիստրացիան նշված ժամանակաշրջանում համերգ կազմակերպելու հայտով բազմիցս դիմել համապատասխան ատյաններին,որը տեղի ճյուղային իշխանությունների կողմից,մեղմ ասած,հավանության չի արժանացել։
Այդ տարիներին հանրապետության ղեկավարը երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանն էր,որի անվամբ կոչված է մարզահամերգային համալիրը։
Մինչ ,,քայլող” իշխանությունը թուրքի ոտքն այդ մշակութային կոթող չէր մտել,իսկ հիմա ….(նախապես ներող կլինեք):
Բժիշկ Սարգիս Սարաֆյան