Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի վավերացման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Խորհրդարանի արտահերթ լիագումար նիստում ներկա բոլոր 87 պատգամավորները կողմ քվեարկեցին համապատասխան որոշման ընդունմանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ` փետրվարի 21-ին, , Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո հայտնեց, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնիշխանությունը։ Հայտարարությունից հետո նախագահը Կրեմլում հրամանագրեր է ստորագրեց ԼԺՀ-ը և ԴԺՀ-ը ճանաչելու մասին: Պուտինն իր հրամանագրերում հանձնարարել է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի պաշտպանությունը` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից։