Search
Close this search box.

Պուտինը որոշեց՝ ռուսական զորքը կմտնի Դոնբաս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ընդունել Դոնբասի տարածք ռուսաստանյան զորք մտցնելու վերաբերյալ։ Զինվորականները պետք է «գործողություններ իրականացնեն խաղաղության պահպանման համար»։

Բանակի ներգրավման մասին կարգադրությունը ներառված է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչման հրամանագրերի մեջ։ Զինվորականները պետք է խաղաղություն ապահովեն մինչև բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրերի կնքումը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հանդես են եկել այս որոշման դատապարտմամբ։

Please enter a valid URL