Search
Close this search box.

Պուտինն այսօր կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցով որոշումը

Ավարտվել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստը` նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, որի ժամանակ քննարկվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման հարցը։

Պուտինը խորհրդի անդամներին հորդորում էր ելույթ ունենալ և հստակ ասել՝ կողմ են նրանք անկախության ճանաչմանը, թե ոչ: Բոլորն ասացին` կողմ են։

Նիստի ավարտին Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց` հավելելով, որ որոշումն այսօր կկայացնի:

Please enter a valid URL