Search
Close this search box.

ՌԴ-ն հայտնում է ուկրաինական ԶՈՒ հետ առաջին բախման մասին

ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգը հայտնում է, թե ռուս զինվորականները ոչնչացրել են ուկրաինական դիվերսիոն խումբը, որն իբր անցել է Ռուսաստանի սահմանը։ Ավելի վաղ, ՌԴ ՖՍԲ-ն հայտնել էր, թե ուկրաինական ԶՈՒ գնդակոծության հետեւանքով ոչնչացվել է ՖՍԲ-ի սահմանային անցակետը։

Իսկ ԴԺՀ ղեկավարն այսօր առավոտյան տեղեկություն էր տարածել, թե մարտեր են ընթանում Մարիուպոլի ուղղությամբ՝ ռուս-ուկրաինական սահմաններին։ Նա ասել է նաեւ, որ Ուկրաինան որոշել է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Ըստ ռուսական համացանցում տարածվող տեղեկությունների՝ ՌԴ-ն մտադիր է այս փուլում Ուկրաինան կտրել Ազովի ծովից։

Ուկրաինան հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունը։

Please enter a valid URL