ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսնալուծությունից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը։ Դաշնակահարուհի Վիտալինան իր օգնական Էլինա Մազուրի հետ այցելել է «Գելիկոն-օպերա» թատրոն։
Իր 39-ամյակի օրը՝ դեկտեմբերի 8-ին, Վիտալինան այցելել է Չայկովսկու «Պիկ թագուհին» օպերայի պրեմիերային։ Հյուրերը ճանաչել են նրան, մոտեցել են, աջակցություն հայտնել և համատեղ լուսանկարվել։
«Այդ երեկո ես ևս մեկ անգամ հասկացա, որ երաժշտությունն ունակ է բուժելու նույնիսկ ամենավիրավոր հոգին»,- նշել է Ջիգարխանյանի նախկին կինը։
Ի դեպ, ծննդյան օրը առթիվ, Վիտալինան բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել նաև իր ֆեեյսբուքյան էջում, հիմնականում նրան մաղթել են՝ համբերություն, առողջություն և երջանկություն: