Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն իր պաշտոնական կայքում հրապարակել է ամերիկայի քաղաքացիներին ուղղված նախազգուշացում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հասարակական վայրերում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով գտնվող տարածքներում ահաբեկչական հարձակումների ենթադրյալ սպառնալիքների մասին։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակումների վտանգ կա խոշոր քաղաքների՝ այդ թվում՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոններում, երկաթուղային և մետրոյի կայարաններում, այլ մարդաշատ վայրերում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով գտնվող տարածքներում»,- ասվում է տեքստում։