Search
Close this search box.

Ականջդ կանչի Աղվան Գառնիկիչ

Գոհար Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի ժամանակ Ապարանում կայանալիք ձմեռային ու ամառային միջոցառումների պատվավոր հյուրն էր, միջոցառման առանցքը՝ նրա շուրջ էին պտտվում բոլորը։ Այնքան էին տարվում նրա ներկայությամբ,  որ Փարվանյան Տիգրանի կամ մարզպետի ներկայությունը ոչ մեկ չէր էլ նկատում, հիմա ու՞ր ա…ԱԱԾ «պադվալում»։ Փոքրամարմին ծերունու ստվերը քողարկում էր շատերի կուլիսային ներկայությունը։

Այժմ փոխվել է կարգը. Ճառ ասողն ու Զանգ կախողը այլևս Տիգրան Փարվանյանն ու Արագածոտնի նոր մարզպետ Սերգեյ Մովսիսյանն են։
Դե սեղան փռողն էլ ինչպես միշտ Ապարանի թիվ մեկ «դեմքն» ա՝ համայնքապետը,  ասում են էնքան ա հզորացել, որ Նիկոլ Փաշինյանը սարսափում նրանից,  առյուծ չի պահում, բայց առյուծ տղայա։

Բայց այնուամենայնիվ հարց ունեմ ՀՀ Արագածոտնի մարզպետին.
Ոչ վաղ անցյալում այս առյուծ համայնքապետը ՔՊ-քաղաքական թիմին անվանում էր թուրք և հայրենասիրությունից տոգորված հայտարարություններ էին հնչում, որ թուրքական իշխանությունները ոտք չեն դրել և չեն դնի Ապարան։
Հիմա ուզում եմ հասկանալ դուք ՔՊ քաղաքական թիմը չե՞ք ներկայացնում Արագածոտնի մարզում Սերգեյ Մովսիսյան:

Ապարանի համայնքապետին էլ հարց ունեմ Լենինի Սարը Ապարան չի՞, թե խաղաղապահ(Տիգրան Փարվանյան)ների ուղեկցությամբ կարելի է Ապարան մտնել։
Հարցերս բնավ հռետորական չեն։

Please enter a valid URL