Search
Close this search box.

Կիեւն եւ Մոսկվան դիմում են իրազեկային նախապատրաստության. Պուտինը հավաքում է պահեստազորը, Բայդենը զգուշացնում

Դոնբասից տարհանված բնակիչների համար Ռոստովի մարզում շուտով կտեղակայվեն 10 հազար մարդու հատկացվող ժամանակավոր կացարաններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանի ուժային կառույցների աղբյուրը։ Նա հավելել է, որ ժամանակավոր տեղավորման կետերում կտրամադրվի անհրաժեշտ ամեն ինչ։

Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեղեկություններով՝ սրման նպատակով, Դոնեցկի և Լուգանսկի ռուս իշխանությունները փետրվար 18-ին հայտարարեցին, որ կազմակերպում են բնակչության մեկնումը Ռուսաստան։ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը դիմել է դաշնային կենտրոնի օգնությանը։ Գոլուբեւը մարզում արտակարգ իրադրություն է հայտարարել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տարածաշրջան ժամանող փախստականներին կվճարվի 10000-ական ռուբլի, իսկ ՌԴ ԱԻՆ պետի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը կմեկնի տարածաշրջան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հայտնվում է նաեւ նախագահ Պուտինի հրահանգի հիման վրա ՌԴ զինված ուժերի պահեստազորի հավաքագրման մասին:

Դիտորդները նկատում են, որ հակամարտ սլավոնները տարհանման մարտավարության են դիմում դաժան տեղեկատվական պատերազմի պայմաններում: Ավելի վաղ իր սահմանամերձ բնակչության տարհանման եւ Դոնբասի ռուսների կողմից հարձակումների մասին հայտնել էր պաշտոնական Կիեւը: Չի բացառվում, որ այս գործողությունները նախորդում են ռազմական զարգացումներին: Համենայն դեպս, Դոնեցկը սպառնում է տարհանել 500-700 հազար մարդ՝ կին, մանկահասակ եւ ծեր: Անջատողականների տարածքներում հայտարարված է համընդհանուր զորակոչ. «համատեղ ջանքերով մենք կհասնենք հաղթանակի, կպաշտպանենք Դոնբասը եւ բոլոր ռուս մարդկանց», իր դիմումի մեջ ասել է շրջանի ղեկավարը:

Հարկ է նշել, որ 2020 սեպտեմբեր 27-ի հարձակման համար Բաքվին չպահանջվեց որեւէ տեղեկատվական նախապատրաստություն: Այնտեղ համոզված էին ռուս-չինական աջակցությամբ, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ չեզոք դիրքով: Հայերի համար աննպաստ դիվանագիտական դրության համար ուղիղ պատասխանատու է երեք նախագահների, այնուհետեւ վարչապետ Փաշինյանի վարած «չեզոքության», իսկ իրականում ինքնամեկուսացման ընդգծված գավառական քաղաքականությունը: Ուկրաինայի պարագան, ինչպես կարելի է համոզվել, այլ է՝ շնորհիվ տեղական իշխանության անհամեմատ ավելի շրջահայաց վարքագծի:

Ezerk.am

Please enter a valid URL