Search
Close this search box.

Աբովյանի համայնքապետարանից հերքում են

Աբովյանի համայնքապետարանից հերքում են տարածել, որում ասվում է․

««Ստորակետ» լրատվական գործակալություն կոչվող ֆեյսբուքյան էջը, որն ի դեպ չունի որևէ կայք, որպես պաշտոնական լրատվական էջ չունի որևէ գրանցում, իրենից ընդամենը ներկայացնում է ֆեյսբուքյան տեղեկատվական էջ. ներքոնշյալ վերտառությամբ տեղեկատվություն է տարածել, որին հարկ ենք համարում անպայմանորեն անդրադառնալ.

Նախ. Աբովյան համայնքի ջրամատակարարման, կոյուղաջրերի՝ մասնավորապես ջրագծի և կոյուղիների վթարների ու խցանումների վերացմամբ զբաղվում է և պատասխանատու է «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Այս հարցում համայնքապետարանը որևէ իրավասություն չունի և համարվում է գործընկեր և օժանդակ կառույց։

Աբովյանը համայնքապետարանը երեկվանից ահազանգ է ստացել քաղաքացիներից 3-րդ միկրոշրջանի՝ 3-րդ շենք բակում վթարված կոյուղաջրի մասին։ Համայնքապետարանի աշխատակազմը խնդրի մասին անմիջապես տեղեկացրել է «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությանը, համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ ծառայության աշխատակիցների հետ համատեղ գիշերվա ընթացքում խնդիրը կարգավորվել է։(Բնակիչները կփաստեն)

Այսօր համայնքապետարանի աշխատակազմն ահազանգ է ստացել Սուրեն Մնացականյան փողոցում ի հայտ եկած ջրագծի վթարի մասին, անմիջապես կապ ենք հաստատել «Վեոլիա ջրի» մեր գործընկերների հետ, հրաժարվել են շտկել խնդիրը՝ փաստելով, որ շաբաթ-կիրակի չեն աշխատում։

Ներկա պահին աշխատանքներ են տարվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Աբովյանի համայնքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանը, ով համարվում է նաև համապատասխան ոլորտի կարգավորման պատասխանատուն, սեփական միջոցներով Երևանից համապատասխան մասնագիտական տեխնիկական խումբ է կանչել՝ խնդիրը շտկելու նպատակով։ Խնդիրը գտնվում է շտկման ընթացքի մեջ. քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն։

Կոչ ենք անում անանուն, անհասկանալի տեղեկատվությամբ զրպարտություն տարածելուց առաջ ցուցաբերել զգոնություն և հաշվի առնել, որ.

Աբովյանի համայնքապետարանը միշտ բաց է իր քաղաքացիների առջև, ամեն բան արվում է բարձրաձայնված խնդիրներին մաքսիմալ լուծում տալու համար՝ անկախ նրանից դրանք մեր իրավասության տիրույթում են, թե՝ ոչ(քաղաքացիները կրկին կփաստեն)։

Ձեզ չի հաջողվի անհասկանալի լրատվությունից տարածած տեղեկատվությամբ վարկաբեկել համայնքապետարանի աշխատանքը և հորդորում ենք հաշվի առնել, որ ցանկացած զրպարտանք քրեորեն պատժելի է»։

Please enter a valid URL