Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. ՆԱՏՕ-ն իր անձնակազմին տարհանում է Կիևից

ՆԱՏՕ-ն ժամանակավորապես փակում է Կիևում իր ներկայացուցչությունը. Նախատեսվում է աշխատակիցներին տեղափոխել Լվով և Բրյուսել։Այս մասին հայտնում է delo.ua լրատվամիջոցը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Դաշինքը նման քայլի է դիմել իր աշխատակիցների անվտանգության նկատառումներից ելնելով։

«ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները շատ ուշադիր հետևում և գնահատում են իրավիճակը, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները: Մեր անձնակազմի անվտանգությունը առաջնահերթություն է, այդ իսկ պատճառով անձնակազմն այժմ տեղափոխվում է է Լվով և Բրյուսել: Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գրասենյակները, որպես այդպիսին, դեռ դեռ գործում են»,- հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից:

Please enter a valid URL