Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Վասիլևյան պոմպակայանը վնասվել է ուկրաինացի ուժայինների գնդակոծության հետևանքով, իսկ բնակավայրը հոսանքազրկվել է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությանը։
Ավելի վաղ այդ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունը հայտնել էր, որ ուկրաինացի ուժայինները կրակ են բացել Վասիլևկայի ուղղությամբ՝ արձակելով 82 միլիմետր տրամաչափի 4 ական:
Գնդակոծության հետևանքով այրվել է թիվ 2 տրանսֆորմատորը, Հարավդոնբասյան ջրագծի առաջին վերելքի պոմպակայանի աշխատանքը դադարեցվել է, Վասիլևկա բնակավայրը հոսանքազրկված է: Պոմպակայանի աշխատանքի դադարեցման պատճառով Դոնեցկի զտիչ կայանն անցել է ջրի պահեստային մատակարարման։