Search
Close this search box.

Պուտինը տվել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների մեկնարկը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է միջուկային տրիադայի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՌԴ առաջնորդը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իրավիճակային կենտրոնից հետևում է բալիստիկ հրթիռների արձակմանը:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս մանևրերը պլանային բնույթ ունեն: Դրանում մասնակցում են Օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական օկրուգի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային ու Սևծովյան նավատորմերի ուժերը: Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ ռազմավարական զսպման ուժերի դասընթացները ծրագրված են եղել՝ ստուգելու ռազմական ղեկավարման մարմինների պատրաստության մակարդակը:

Please enter a valid URL