Search
Close this search box.

ՌԴ-ում զորահավաք է սկսվել․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Իրավական տեղեկատվական պաշտոնական պորտալում ուրբաթ երեկոյան հայտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը՝ ՌԴ քաղաքացիներին զինվորական հավաքների զորակոչելու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հրամանագրի տեքստում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր գտնվում են պահեստազորում, ենթակա են զորակոչի՝ զինվորական հավաքների անցկացման համար։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։

Պահեստազորայինները կհամալրեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, Ազգային գվարդիայի, պետական ​​պահպանության մարմինների և ԱԴԾ-ի շարքերը:

Նշվում է, որ Զինված ուժերի ռեզերվում գտնվող քաղաքացիների հավաքները նախատեսված են պահեստազորայինների մարտական ​​հմտությունների կատարելագործման համար և անցկացվում են ամեն տարի։

Զինվորական հավաքների ընդհանուր տևողությունը, որին ներգրավված է քաղաքացին ռեզերվում գտնվելու ընթացքում, չի կարող գերազանցել 12 ամիսը։

Կառավարությանը հանձնարարվել է ապահովել քաղաքացիներին զինվորական պատրաստության զորակոչելու և հավաքներ անցկացնելու միջոցառումների իրականացումը։

Please enter a valid URL