Search
Close this search box.

Ոչ ոք փող չի տալիս «միջանցքի» համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մեկնաբանելով «Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք» տրանսպորտային նախագծի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասել է, որ «մինչ երկաթուղու շինարարության մեկնարկը պետք է լինի պայմանավորվածությունների գրավոր ձևակերպում, քանի որ ներդրումները մեծ են, և դրանք ենթադրում են պայմանագրի կնքում»։

Նիկոլ Փաշինյանը ևս ավելի վաղ հայտարարել էր, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի բրյուսելյան պայմանավորվածությունների հիման վրա պայմանագիր պետք է ստորագրվի։

Դատելով Հայաստանի ղեկավարության հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, որ քանի դեռ ճանապարհի, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի», որը Փաշինյանն ամոթխած անվանում է «Արևմուտք-Արևելք», իրավական ձևակերպում չկա, արտաքին ոչ մի կողմ չի պատրաստվում ներդրումներ կատարել դրանում։ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ հանդիպել էր ՌԴ փոխվարչապետի հետ, սակայն Ռուսաստանը չի հայտարարել, որ իր վրա կվերցնի ֆինանսավորումն ու իրավական ձեւակերպումները։

Ըստ ամենայնի, Ռուսաստանը մտադիր չէ միջոցներ հատկացնել թանկարժեք նախագծի համար, որն անհրաժեշտ է այնքան, որքան հինգերորդ անիվը սայլի համար։ Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա Բրյուսելի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ առանց իրավական հիմքերի Եվրոպան նույնպես փող չի տա։

Ըստ Փաշինյանի՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է, որոնք կամրապնդեն երկրների՝ ճանապարհի իրենց հատվածների նկատմամբ ինքնիշխանությունը։ Բաքուն կտրականապես մերժում է այդ հնարավորությունը։ Բաքուն չի թաքցնում հաղորդակցությունների բացման քողի տակ հայ-իրանական սահմանային գոտին բռնակցելու իր մտադրությունը։ Իսկ դա կարելի է անել հանցավոր ճանապարհով, ինչպես Արցախում։

Բաքվում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը կոչ է արել Բաքվի կառավարությանը բաց մրցույթների միջոցով ներգրավել ամերիկյան ընկերություններին Արցախի օկուպացված տարածքներում աշխատանքների մեջ՝ ակնարկելով, որ այնտեղ աշխատանքներն անօրինական են կատարվում։

Իրավուքն աշխարհում ամենադժվար քայքայվող նյութն է: Կարելի է բռնի ուժով գրավել հողը, անգամ ցեղասպանություն իրագործել, պահել կամակատար վարչակարգեր, բայց իրավունքը խլել հնարավոր չէ։ Հայաստանը մեծ տարածաշրջանում կադաստրային իրավունքների տերն է։ Զուր չէ, որ Անկարան, Բաքուն ու Մոսկվան Հայաստանին պարտադրում են ստորագրել «եռակողմ» փաստաթղթեր, որոնցով Հայաստանը կհրաժարվի իր իրավունքներից։
L

Please enter a valid URL