Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Դոնեցկի ղեկավարությունը կազմակերպվել է բնակչության զանգվածային տարհանում Ռուսաստան

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակիչներին տարհանում են Ռուսաստանի Ռոստովի մարզ՝ լարվածության աճի պատճառով, հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Այսօր՝ փետրվարի 18-ի դրությամբ, կազմակերպվել է բնակչության զանգվածային, կենտրոնացված մեկնում Ռուսաստանի Դաշնություն։ Առաջինը տարհանվում են կանայք, երեխաները և տարեցները», – ուրբաթ օրը հրապարակված տեսաուղերձում ասել է Պուշիլինը։

Նա հավելել է, որ «Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածությամբ Ռոստովի մարզում պատրաստ են քաղաքացիներին տեղավորելու համար»։ «Տարհանվածներին կտրամադրվի այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- վստահեցրել է Պուշիլինը։

Please enter a valid URL