Search
Close this search box.

Դոնեցկի բնակիչները տարհանվում են Ռոստով. ինչ կոչ է արել Դոնեցկի ղեկավարը

Դոնեցկի չճանաչված Ժողովրդական Հանրապետություն ղեկավար Դենիս Պուշիլինի ուղերձ է հղել հանրապետության քաղաքացիների` տեղեկացնելով քաղաքացիների տարհանման մասին:

Նա մասնավորապես իր ելույթում ասել է, որ Ուկրաինայի ուժայինները սահմանի ողջ երկայնքով, մարտական պատրաստվածության բերված զինտեխնիկայով նշանառության տակ են պահել բնակավայրերը, խաղաղ բնակչությանը, մեր երեխաներին: Զելենսկին մոտ ժամանակում հրաման կտա ներխուժել Դոնեցկի և Լուգանսկի տարածքներ: Պուշիլինի խոսքով` իրենք ամբողջությամբ պատրաստ են պաշտպանել Դոնեցքը, երկրի ենթակառուցվածքներն ու բնակավայրերը, սկայն քաղաքացիական բնակչությանը վտանգի չենթարկելու համար այսօրվանից` փետրվարի 18-ից, սկսում են տարհանում:

ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդկանց տեղափոխել քաղաք Ռաստով, որտեղ ամեն ինչ նախապատրաստված է, կան բոլոր պայմանները ժամանակավորապես այնտեղ տեղակայվելու համար,- ասել է Դոնեցկի ղեկավարը:

Please enter a valid URL