Փետրվարի 18-ին, Թբիլիսիի ժամանակով 10:34-ին Թբիլիսիից 55 կմ հեռավորությամբ գտնվող Դմանիսիի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.0 (ML) մագնիտուդ։
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Սամեբա գյուղի մոտ տեղի ունեցավ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: