Search
Close this search box.

Թուրքական լրատվամիջոցը ՌԴ-ի 10 շրջաններն անվանել է «թյուրքական ինքնավար հանրապետություններ»

Թուրքական Karar պարբերականը հոդված է հրապարակել, որում ՌԴ-ի տասը շրջաններն անվանել է «անկախություն չունեցող ինքնավար թյուրքական հանրապետություններ», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Համարվում է, որ աշխարհում 200-250 մլն թուրք կա, և այդ բնակչության մոտ մեկ երրորդն ապրում է Թուրքիայում»,- ասվում է հոդվածում։

Հրապարակման մեջ նշվում է, որ գոյություն ունի 7 թյուրքական պետություն՝ , Ադրբեջանը, Ղազախստանը Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու Հյուսիսային Կիպրոսը, որն օկուպացվել է Թուրքիայի կողմից։ Բացի այդ, նշվում են թյուրքական բնակչությամբ ինքնավար շրջանները․ Չինաստանում՝ Սինցզյան ույղուրական շրջանը, Գագուազիան՝ Մոլդովայում, Նախիջևանը՝ Ադրբեջանում և Քարաքալփաքստանը՝ Ուզբեկստանում։
Այնուհետ լրատվամիջոցը նշում է ինքնավար թյուրքական հանրապետությունները, որոնց թվում են նաև ՌԴ-ի տասը շրջաններ՝ Թաթարստանը, Բաշկիրիան, Չուվաշիան, Տուվան, Յակուտիան, Կաբարդինո Բալկարիան, Դաղստանը, Խակասիան, Կարաչայ-Չերքեզիան։ Միաժամանակ, նշվում է, որ ոչ բոլոր հանրապետություններում են թյուրքական ժողովուրդները մեծամասնություն կազմում։ Մինչ այս, թուրքական լրատվամիջոցներն արդեն տարբեր նյութեր էին հրապարակել, որոնցում այլ պետությունների տարածքները թուրքական են անվանվել։ Բացի այդ, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր նվիրել «Թյուրքական աշխարհի» քարտեզը, որի մեջ ներառվել էին Ռուսաստանի հարավի շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի որոշ տարածքներ:

Please enter a valid URL