Ռուս փորձագետները նշում են, եւ դա նկատելի է Կրեմլի, ԱԳՆ պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսնակների շփոթված հայտարարություններից, որ արեւմտյան տեղեկատվական բուռն արշավն Ուկրաինայի իրադարձությունների եւ ռուսական ներխուժման հավանականության վերաբերյալ անակնկալ է եղել Մոսկվայի համար։ Առավել եւս, ներխուժման ժամկետների ու քարտեզների վերաբերյալ հետախուզական մանրամասն տվյալների հրապարակումները։
Քարոզչության ու ապատեղեկատվության կուռ համակարգի, արեւմտյան զլմ-ներ ու փորձագիտական կենտրոններ գնելու պրակտիկայի պայմաններում Մոսկվան տանուլ է տվել քարոզչական պատերազմը, նշում են փորձագետները։ Այս ֆոնին, ռուսական ավանդական քարոզչական սխեմաները, տվյալ պարագայում վերջին օրերին Դոնբասում ուկրաինացիների հարձակումների ու ռուսախոս բնակչության «ցեղասպանության» վերաբերյալ տեղեկատվական հոսքերը հակառակ արդյունքն են տալիս եւ ամրապնդում են ռուսական ներխուժումների արեւմտյան պնդումները, նշում են նրանք։
Հայաստանի դեմ հատկապես 2013-ից հետո Ռուսաստանի ծավալած եւ ներկայում շարունակվող նողկալի քարոզչությունն ուղղված էր Հայաստանի դեմ ցեղասպան գործողությունների իրագործմանը՝ Արցախում պատերազմով եւ «հետպատերազմյա կարգավորումներով»։ Ռուսները Հայաստանում դժվարություն չունեցան՝ ՌԴ դեսպանատնից հրահանգվող ռուսահպատակ քաղաքական դասը, փորձագիտական հանրությունը եւ մեդիան երկրորդում ու տարածում են այդ քարոզչությունը, դառնալով թշնամական ծրագրերի մասնակից։
lragir.am