Փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարկ Վարկի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։
Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել ԱԻն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ նշված հասցեում հրդեհ է, և կան այրված քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կանչով մեկնած հրշեջները նշված փողոցի 17/1 տանը հայտնաբերել են 2 ծխահարված դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող ամուսիններ՝ 64-ամյա Հովիկ Ղ-ն և 67-ամյա Սիրվարդ Չ-ն ծխահարվել են էլեկտրասալիկի հալվելու հետևանքով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։