Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Volkswagen-ի վարորդն ու ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում. կան վիրավորներ

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանությունում հետաքննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահրամ Հ.-ի վարած КамАЗ AC-12 մակնիշի և Այգեպատ գյուղի բնակիչ, 25-ամյա Էդգար Գ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ, Այգեպատ գյուղի բնակիչ, 26-ամյա Թաթուլ Մ.-ն, Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գագիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդն ու ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, ինչի առիթով էլ դեպքի վայր էին ժամանել Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

Please enter a valid URL