Search
Close this search box.

Պուտինը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել անօրինական միգրանտների դեմ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ամենախիստ միջոցները ձեռնարկել անօրինական միգրանտների և Ռուսաստանի օրենքները խախտողների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ծայրահեղականության ցանկացած դրսևորում, օրենքի և կարգի խախտում և ապօրինի աշխատանքային գործունեություն պետք է հիմք հանդիսանան Ռուսաստանից արտաքսման և ապագայում մեր երկիր մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման համար », – ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ դաժան հետևանքներ կլինեն նաև հանցավոր խմբերի համար, որոնք իրենց հանցավոր բիզնեսը կառուցում են անօրինական միգրացիայի վրա:

Please enter a valid URL