Լրագրողներ ջան, որ շաաատ խնդրենք, պատկան մարմիններից մի հատ հարցում կանեք իմանանք տենանք, թե պատերազմից հետո քա՞նի ադրբեջանցու նկատմամբ են քրեական հետապնդում իրականացնում և ադրբեջանցի քա՞նի զինծառայողների և պաշտոնյաների նկատմամբ են հետախուզում հայտարարել…
Բաց աղբյուրներում լիքը ինֆո կա` խաղաղ բնակիչներին և զինծառայողներին գլխատողների, Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման ու ռմբակոծման պատասխանատու հրետանավորների, ռազմական օդաչուների և տարբեր օղակների հրամանատարների, ինչպես նաև մեր եկեղեցիներն ու վանքերը ավիրողների ու պղծողների մասին։
Վերջը, մենք այսպես կոչված «սև ցուցակ» ունե՞նք, թե ոչ…
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից