Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է կործանիչների ուսումնական թռիչքների մասին:
«Սցենարի համաձայն՝ ՄիԳ-29 ինքնաթիռները փոքր եւ միջին բարձրություններում կատարել են բարդ պիլոտաժի եւ մարտական մանեւրների առաջադրանքներ։
Զորավարժությունների ընթացքում օդաչուները մշակել են խնդիրներ՝ պայմանական հակառակորդի վերգետնյա թիրախների կոորդինատների սահմանման, ՀՕՊ միջոցներից խուսափելու եւ օդային պայքարի վարման ուղղությամբ։ Զորավարժություններում դրված խնդիրները հաջողությամբ իրականացվել են»,-մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները ռազմական գերատեսչության հաղորդագրությունը