Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Երևանում. հայր ու որդի ծեծել են կանչով հասցե մեկնած բժշկին, ապա վնասել շտապօգնության ավտոմեքենան

Երեւանում, փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Երևանի 1-3 շտաօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության թիվ 43 խումբը կանչով մեկնել է Վարդաշեն թաղամաս, որտեղ բռնության են ենթարկվել բժիշկները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված հասցե են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը. պարզվել է, որ Վարդաշեն 5-րդ փողոցի 34 տուն ժամանած բուժանձնակազմի հետ վիճաբանել են Էդգար Կ-ն՝ իրեն հիվանդանոց տեղափոխելու համար, և բժշկի պարտականությունները կատարող բժիշկ, 26-ամյա Գուրգեն Բ-ի հետ վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Էդգար Կ-ի որդին ձեռքով և փայտով հարվածել է բժշկի ծոծրակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա պատռել վերջինիս բաճկոնը, այնուհետև ձեռքով և փայտով հարվածել է շտապօգնությանը պատկանող Jinbei մակնիշի ավտոմեքենային։

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Էդգար Կ-ին և նրա որդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL