Ինչպես ժամեր առաջ հայտնել էինք, այսօր վաղ առավոտյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել էին Քարվաճառ ուղևորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։
Аuroranews.am-ը կապ հաստատեց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանի հետ և տեղեկացավ, որ խաղաղապահները փորձել են միջամտել, որպեսզի բնակիչները բացեն ճանապարհը, սկայան արցախցիները մնացել են անդրդվելի: Ադրբեջանական շարասյունը չկարողանալով անցնել, ստիպված հետ է գնացել:
Հակոբյանը նշեց, որ օրեր առաջ Արցախում վիրավորում ստացած ժամկետային զինծառայողը հենց այդ հատվածի դիրքերում է վիրավորում ստացել: Սահմանային այդ միջադեպը վերջնականապես հատել է բնակիչների համբերությունը: Ըստ պատգամավորի` մարտակերտցիները նշում են, որ ադրբեջանցիները տիրոջ իրավունքով գալիս անցնում են մեր բնակավայրերով, ապա ինչուը մենք չենք կարողանում օգտագործել իրենց վերահսկողության տակ մնացած ճանապարհները, օրինակ, Քարվաճառով Հայաստան եկող հատվածը: Արցախցիներն անգամ մեր վերահսկողության տակ մնացած հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ չենք կարողանում կատարել: Ճանապարհ փակելու նպատակն է եղել հիշեցնել ադրբեջանին եռակողմ հայտարարությունը ու պահանջել մնալ դրա շրջանակներում:
Մանրամասները` տեսանյութում: