Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են Քարվաճառ ուղեւորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։
Խաղաղապահների միջամտությունն արդյունք չի տվել։ Միջադեպի վերաբերյալ տեսանյութը տարածվել է համացանցում։
Նշվում է, որ ադրբեջանցիների ռազմական տեխնիկայի մի մասը վերադարձել է ելման կետ։