Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է Կազանի «Ռուբինին»:
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ընտրանու հարձակվող Ռուսլան Կորյանը, ով վնասվածք է ստացել և փոխարինվել 19-րդ րոպեին,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Վնասվածքի լրջության մասին տեղեկություններ չկան: Նշենք, որ «ԲՄԱ-Խաբարովսկը» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: