Ադրբեջանի երեք պատգամավորներ հնարավոր է փետրվարի 21–ից 22–ն այցելեն Երեւան՝ մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4 մշտական հանձնաժողովների նիստերին։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ հաստատեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը։
«Քննարկվում է նրանց մասնակցությունը, դեռեւս վերջնական հաստատված չէ։ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ընդգրկված են եվրոպական խորհրդարանի պատգամավորները եւ Արեւելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի պատգամավորները։ Իմ տեղեկություններով, Մոլդովայի պատվիրակությունը չի գալու, Վրաստանի պատվիրակության այցը դեռ հաստատված չէ, Ուկրաինայի դեպքում նույնպես հստակ չէ՝ երկրի իրավիճակով պայմանավորված»,– ասաց Սարգիս Խանդանյանը։