Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացել է «Ջիմի, Ջիմի, աչա, աչա» հիթի հեղինակը

Հնդկաստանում մահացել է հայտնի երգիչ և կոմպոզիտոր Բապի Լահիրին (իսկական անունը՝ Ալոքեշ Լահիրի)։ Նա հայտնի է դարձել դասական բոլիվուդյան ֆիլմերի համար երաժշտություն գրելով։ Այս մասին հայտնում է Press Trust of India-ն։

Հայտնի է, որ երաժիշտը մահացել է երեքշաբթի՝ փետրվարի 15-ի երեկոյան, Մումբայի կլինիկայում քնած վիճակում։ Նա 69 տարեկան էր։

«Նրան տեղափոխել են հիվանդանոց, նա բազմաթիվ առողջական խնդիրներ ուներ: Նա մահացել է Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի պատճառով՝ կեսգիշերից անմիջապես առաջ»,- ասել է բժիշկը:

Նշենք, որ Բապի Լահիրին բոլիվուդյան ամենահայտնի կոմպոզիտորներից է։ Նա հնդկական կինո է ներմուծել դիսկո ոճը։ Մասնավորապես, այնպիսի նկարներում, ինչպիսիք են «Դիսկո պարողը», «Պար, պար», «Սեր, սեր, սեր», «Հավատ», «Զոհաբերություն հանուն սիրո», «Կոմանդոսը» և այլն:

Երաժիշտը ուներ երկու երեխա։

Please enter a valid URL